Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր հիմնագույնի վրա պատկերված է վահանաձև մի խոշոր հորինվածք՝ եզրերը աստղաձև և խաչաձև նախշեր են։ Այս վերջիններս վահանի ծայրին են,գմբեթաձև ելուստների եզրերին, իսկ ելուստները գեղազարդված են կենաց ծառի մեկական խոշոր հորինվածքներով։ Հորինվածքների կենտրոնում խոյեղջյուրներով երիզված մի ուղղանկյունաձև շրջանակ է ներկայացված։ Դաշտի անկյուններում պատկերված են ուղղանկյունաձև շրջանակներ, մարդկային ոճավորված պատկերներ։ Ունի երեք զարդագոտի։ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սևանի ավազան– Գեղարքունիք Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. 2 կես Հայտնաբերման ժամանակը՝  30.07.1987թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/68 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067