Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ գորգադաշտի կենտրոնով մեկ շարքով ձգվում է ուղղանկյունաձև, իրար կցված սպիտակ, կարմիր իրար հաջորդող հիմնագույներով հինգ զարդաձև՝ հարդարված կեռանախշ շեղանկյուններով, երկրաչափական պատկերներով: Այս զարդաձևերը երկու կողմից ներառված են սպիտակ և կանաչ հիմնագույներով, կեռանախշերով հարդարված հինգ զույգ աղեղնաձև հորինվածքների մեջ: Ունի երեք եզրագոտի: Լայնություն (սմ)՝  154 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/37 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067