Գորգ «Հայաստանի ԼԿԵՄ 50-ամյակ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ «Հայաստանի ԼԿԵՄ 50-ամյակ»- մուգ կարմիր դաշտի վերևի և ներքևի մասերում ուղղանկյուն շրջանակների մեջ սև և սպիտակ գույներով պատկերված է միջինասիական գորգերին բնորոշ զարդամոտիվը: Կենտրոնում նույն գույներով լայնակի ձգվող նեղ գոտի է՝ երկու կողմերով դեղին գույնով գործած ռուսերեն գրություն: Շրջանակը ունի երկրաչափական կրկնվող զարդանախշ, վերևի և ներքևի եզրերին կարպետահյուս սպիտակ շերտ և ծոպեր: Գորգը նվեր է Թուրքմենիայի երիտասարդության կողմից: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թուրքմենիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971 թ. Չափս՝  80 x 43 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12825