Գորգ «Մակար»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը՝ դարչնագույն, մեկ ընդհանուր հորինվածքով: Կենտրոնում՝ բազմանիստ վարդյակն է՝ համակենտրոն բազմանիստի, շեղանկյան և խաչվող, ծաղկազարդ առանցքների համադրությամբ, ամբողջությամբ ոճավորված բուսանախշերով պատված:Վարդյակի չորս անկյուններում ոճավորված ծաղկամոտիվ է, վերին և ստորին մասերում՝ մարդու ոճավորված պատկերներով նռաձև հորինվածք: Դաշտի ազատ մասերում համաչափ կրկնվող ոճավորված նռնենու ճյուղեր, հասկեր, զույգ-զույգ թռչուններ են : Թագակերպ զարդանախշի մեջ, երկու կողմերում գործված է հեղինակի անունը՝ Մակար: Դաշտը եզրագծված է կետգիծ զարդագոտիով, ունի եռաշերտ եզրագոտի: Նեղը՝ մանր ծաղկանախշով, լայնը՝ հասկի, ծաղկի և թռչունի ոճավորված, թեք պատկերների շղթայով: Գույներն կարմիրը, կապույտը,դարչնագույնը, սպիտակը, շագանակագույնը: Ունի կարպետահյուս մաս, ծոպեր: Խտությունը՝ 40 x 40 հանգույց Հանգույցի տիպը՝ 1.5 Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կապույտ Գույները՝ բնական, արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Նկարիչ՝  Մակար Մնացականյանի էսքիզով Լայնություն (սմ)՝  112 Երկարություն (սմ)՝  200 Նյութը՝  ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, «Հայգորգ» ա/մ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17363