Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտը՝ մուգ կապույտ, ուղղանկյուն, ծայրերը՝ ելուստավոր խոշոր հորինվածքով. կարմիր ծաղկազարդ շրջանակի մեջ պատկերված են կրկնվող մուգ և բաց կապույտ գույնի ուղղանկյուններ, որոնց մեջ շագանակագույն, դեղնադարչնագույն, սպիտակ, կապույտ գույների համադրությամբ համակենտրոն աստղածաղիկներով կեռազարդ շեղանկյունիներ են: Դաշտի ելուստներում պատկերված են շրջանակված կենաց ծառեր, անկյուններում՝ ոճավորված բուսական զարդապատկերներ: Շրջանակված է երկու նեղ և մեկ լայն՝ բաց դարչնագույն ֆոնիվրա կապույտ և կարմիր, համաչափ կրկնվող ոճավորված մեղուների գոտիով:
Խտությունը՝ 22 x 24 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 4, շագանակագույն
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն
Գույները՝ Բնական
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 130Երկարություն (սմ)՝ 300Նյութը՝ ա. Հենք՝ բուրդ, բ. Միջնաթել՝ բուրդ, գ. Խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ Մեղրի/ՏավուշՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի երկրորդ կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 3603