Գորգ «Պտղաբերություն»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ հիմնադաշտը զարդարված է երկու կողմից սլաքաձև ուղղանկյունաձև 5 հորինվածքներով, որոնք իրենց մեջ պարունակում են պտղաբերություն խորհրդանշող «կենաց ծառեր»: Դաշտի մնացած մասը լի է քնարաձև փոքրիկ պատկերներով, վարդյակներով, ծաղկանախշերով ու կեռանախշերով: Ներքևի մասուոմ, կենաց ծառի երկու կողմերում պատկերված են հայկական տարազներով կանայք, որոնք իրենց ուսերին կրում են սափորներ: Գորգն ունի երեք զարդագոտի: Կենտրոնի լայն, դեղնավուն հիմնագորյնով եզրագոտին զարդարված է վարդյակներով կենաց ծառերով: Ներքին գոտին՝ կարմրավուն հիմնագույնով զարդարված է փոքրիկ շեղանկյուններով, որոնք ունեն 4 ելուստներ: Արտաքին եզրագոտին զարդարված է եռանկյունաձև հորինվածքներով, վերջիններս իրենց մեջ պարունակում են ծաղկանախշեր: Արտաքին եզրագոտու վրա կա արձանագրություն «Միլետա Վ.» հեղինակի անունը: Հեղինակ՝  էսքիզ՝ Միլետա Վարդանյան Լայնություն (սմ)՝  149 Երկարություն (սմ)՝  202 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Հայտնաբերման ժամանակը՝  14.01.1984թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4603 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2523