«Գրական թերթ» N12

«Գրական թերթ» N12

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Ն.Զարյանի «Կոնկրետ քննադատության զարգացման պրոբլեմը» մեծածավալ հոդվածն է, ուր գրում է գրական ֆրոնտի հետամնացության արտահայտություններից մեկի՝ կոնկրետ քննադատության թույլ զարգացման մասին: Նշում է, որ մեր քննադատության մասնակի թերությունը միակողմանիությունն է և պատահական բնույթը: Կան նույնիսկ բրոշուրներ, որ տպագրվելուց անմիջապես հետո արժանանում են գրախոսականների, «... իսկ այնպիսի մի ծանրակշիռ աշխատություն, ինչպիսին է Չարենցի երկերի ժողովածուն, որ մի տարի է ինչ լույս է տեսել, մինչև հիմա լռության է մատնված: Պատճառը պարզ է, առաջինների մասին գրելու համար գտնվել են մարդիկ, իսկ երկրորդը քննադատելու համար պահանջվում է երկարատև, լուրջ, պատասխանատու աշխատանք, իսկ մեր քննադատները չեն ցանկանում գլուխները ցավացնել...»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1236 149 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2347