«Գրական թերթ» N15., «Նորարարության նշանակետն է չժխտել հիմունքը»

«Գրական թերթ» N15., «Նորարարության նշանակետն է չժխտել հիմունքը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Ս. Աղաբաբյանի գրախոսությունը սկսվում է Չարենցի տողերով.«Ոչ ակունքները դելֆյան, ոչ կախարդանք, Պանի չեն հռչակվի...»: Հեղինակն անդրադառնում է գրական ժառանգության զարգացման խնդիրներին, մեջբերում Չարենցի խոսքերը. «Դուք պիտի շարունակեք այնտեղից, որտեղ ես վերջացնում եմ: Կրկնելով իմ նախորդներին կամ ինձ, ոչ մի արդյունքի չենք հասնի: Պետք է առաջ անցնել.յուրացնել... և առաջ անցնել»: Վերջում գրախոսը ամփոփելով խոսքը, նկատում է. «Չարենցը բերեց բանաստեղծական կուլտուրայի նոր բովանդակութփյուն, ռևոլյուցիոն աշխարհազգացումով ստուգված նոր ժողովրդայնություն, որ դառնակով նոր ճանապարհ, չէր բացառում «հին» համարվող ճանապարհները...»: 2-րդ էջում «Հայ պոեզիայի և երգի երեկո» հաղորդագրությունը ծանուցում է, որ Լենինականի ֆիլհարմոնիայի համերգային դահլիճում տեղի ուեցած պոեզիայի երեկոյի ընթացքում կատարվել են նաև Չարենցի ստեղծագործություններից: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1246 258 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2457