«Գրական թերթ» N18    «Չարենցը շարունակվում է...»

«Գրական թերթ» N18 «Չարենցը շարունակվում է...»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-4րդ էջերում գրախոսն անդրադառնում է միջակություն-հանճար հասկացություններին , մեկնաբանում հանգամանորեն: Չարենցին համարում է հեղափոխական ինքնամոռացումի, ինքնազոհաբերումի եւ ինքնաայրման բանաստեղծ, մեջբերում տողեր նրա երկերից: Խոսք է բացում Չարենցի սիմվոլիստական հակումների մասին, վկայում բանաստեղծի վերաբերմունքը գաղափրագիտական այդ բարդ ու հակասական երեւույթի նկատմամբ: Մեկնաբանում է Չարենց-Տերյան այդ տարիների պոեզիան. երկեր, որոնք հեղափոխական դեպքերի անմիջական արձագանքն են: Չարենցը երգիչն է այն հեղափոխության, որ շարունակվում է նաեւ այսօր, անցնելիք ճանապարհ ունի վաղը եւ գալիքում հեռավոր, քանզի հեղափոխ.-ը չի ավարտվում հնի տապալումով, այլ սկսվում է դրանից: Նրա համար հայրենիքը, ժողովուրդը եւ հեղ.-ը հավասարազոր եւ անբաժանելի սրբություններ էին: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2143 614 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5201