«Գրական թերթ» N2

«Գրական թերթ» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-4րդ էջում Հր.Թամրազյանի «Գրականագիտական մոլոր ուղիներում» հոդվածն է ուր հեղինակը անդրադառնում է Արամ Գրիգորյանի «Եղիշե Չարենցի պոեզիան» գրքին, որը լույս է տեսել նաև ռուսերեն: Թամրազյան գրականագետը նշում է, որ Չարենցը ժամանակին շատ դառնություն է տեսել, սխալ հասկացվել քննադատների կամ քննադատի դեր ստանձնած մարդկանց կողմից: Հիմա ձգտում են չարենցագիտությունը մաքրել գռեհիկ, սոցիոլոգիական քննադատության թողած արատներից ու տխուր ժառանգությունից: Խոսում է այդ գործի լրջության մասին: 3-րդ էջում Գ.Էմինի «Վահան Տերյանի հիշատակին» խոսքի մեջ ասում է. «Պատահական չէ, որ Տերյանի զուլալ ակունքից է սնվել մեր գրականությունը, սկսած Եղիշե Չարենցի «տխրադալուկ աղջկանից» մինչև...»: Նույն էջին Գարիկ Բանդուրյանի «Ողջակիզվող հոգին» պոեմն է, որը նվիրված է Ե.Չարենցի կյանքի մի քանի դրվագներին (հատված պոեմից): 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1245 239 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2437