«Գրական թերթ» N7

«Գրական թերթ» N7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-4րդ էջում Ա.Գրիգորյանի «Պատասխան քննադատին» հոդվածն է, ուր հեղինակը անդրադառնում է Հր.Թամրազյանի «Գրականագիտության մոլոր ուղիներում» հոդվածին, գրված իր՝ «Եղիշե Չարենցի պոեզիան»գրքի առթիվ: Նշում է. «Թերևս ես չպատասխանեի քննադատին, եթե այդ բարձրադղորդ հոդվածում տագնապալի երևույթ չտեսնեի»...: «Դրանք տրորված ուղիներ են: Եվ այս տրորվածությունը քննադատը ջանում է փաթաթել ոչ միայն Չարենցի մասին գրած հեղինակի վզին, այլև, որ ամենից կոմիկական է, Չարենցի՝ այդ մեծ, խռովահույզ, մշտապես որոնող արվեստագետի վզին: Բայց ո՞վ չի ճանաչում Չարենցին վերաբերող և քննադատի գուրգուրած սովորական ճշմարտությունները, թե նա բանաստեղծ է, լավ բանաստեղծ է, շատ լավ բանաստեղծ, ռեւոլյուցիոն բանաստեղծ: Իսկ ո՞վ է բացասում դա...»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1245 240 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2439