«Գրական թերթ» N8

«Գրական թերթ» N8

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-4րդ էջում Վ.Նորենցը անդրադառնում է «Գրական թերթի» 30-ամյա գործունեությանը, Հայաստանի գրական կյանքի պատկերավոր տարեգրությանը: Թերթում իրենց ստեղծագործություններով և հրապարակախոսական ելույթներով հանդես են եկել Ե.Չարենցը և գրականության ավագ ու միջին սերնդի գրողներ: Նույն էջում Գ.Մահարու «Մեր գրկան թերթը» հոդվածն է, որտեղ հեղինակը կազմել է թերթի հարցաթերթիկը (Ծննդ.թվականը, սոց.ծագումը...): Նշում է, որ թերթի հարկի տակ են եղել Եղիշե Չարենցը եւ 30-ականների գրական ակտիվը: 3-րդ էջում Մ.Քարամյանը ներկայացնում է Ե.Չարենցի և Տիցիան Տաբիձեի սրտագին բարեկամությունն ու մտերմություը: Խոսում է «Վրաց նորագույն գրականություն» գրքի վրա Չարենցի մակագրության մասին, արված «1932.3.14 Երեւան» թվագրումով: Վերնամասում ընծայագրի արտատպությունն է՝ ռուսերենով: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1245 241 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2440