«Գրական թերթ» N22

«Գրական թերթ» N22

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում տպագրված է (առաջին անգամ) Ե.Չարենցի նամակը Հովհաննես Թումանյանին: Այն խմբագրությանն է տրամադրել Նվարդ Թումանյանը: «Ամենասիրելի Հովհաննես Թումանյանին Ցավում եմ, որ հնարավորություն չունեմ անցնել Ձեզ մոտ և ամենախորին հարգանքներս բերել Ձեզ, մեր խոսքի ամենամեծ վարպետին, մեր ամենասիրելի պոետին: Այսօր ժամը 4-ին Ես Ալեքսանդր Ֆեոդորովիչի հետ մեկնում եմ Երևան, գնում եմ մեր երկիրը, խորապես համոզված լինելով, որ միմիայն այնտեղ, մեր հայրենի եզերքում մենք պիտի հնարավորություն ունենանք ստեղծելու մեր կուլտուրան, մեր գրական կուլտուրան... »: Չարենցը թվագրել է նամակը՝ «Մոսկվա, 1 հունվարի, 1923թ.»: Բնագիրը գտնվում է Հայաստանի Պետական գրական թանգարանում: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1241 189 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2387