«Գրական թերթ» N38     «Չարենցյան մասունքներ» շարքից

«Գրական թերթ» N38 «Չարենցյան մասունքներ» շարքից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում հուշագիրը «Չարենցյան մասունքներ» շարքում ներկայանում է «Արփիկ» խորագիրը, անդրադառնում 1932-ի ամռան վերջին, երբ Ե.Չարենցը Իզաբելլային տարել էր ծննդատուն: Բեսը խոսում է Չարենցի առաջին կնոջ՝ Արփենիկի մասին: Ապա՝ ներկայացնում է Չարենցի ապրումները հիվանդանոցում, երեխայի ծնունդին սպասելիս: Աղջիկ ունենալու լուրը նրան շատ է ուրախացնում, երեխային կկնքի Արփիկ անունով: Արփիկը կյանքից վաղ էր հեռացել՝ Չարենցին թողնելով մենակություն, մեկ էլ իր անունը: Հուշագիրը ներկայացնում է մանրամասը իր այցելությունը Չարենցին, երբ նրա կինն ու առաջնեկը արդեն տանն էին: Չարենցն անսահման ուրախ է եղել, որ աղջիկը իրեն նման չի եղել, այլ՝ մոր նման գեղեցիկ: Այդ օրը նա Գարեգին Բեսին նվիրել է իր «Երկեր»-ի նոր լույս տեսած օրինակը՝ հրաշալի մակագրությունով, «Ե.Չարենց: 1932.1/8 Երեւան»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2107 514 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5093