«Գրական թերթ» N35

«Գրական թերթ» N35

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում հոդվածագիրն անդրադառնում է Հոկտեմբերյան հեղափոխության պատմական նշանակությանը հայ պոեզիայում: Մեջբերում է տողեր գրողների երկերից: Նշում է, որ հոկտեմբերի երգը դարձել է Ե.Չարենցի ստեղծագործության ոգին: Նա գուշակել է մասսաների անվերապահ հաղթանակը: Զ.Ղուկասյանը մեջբերում է տողեր Ե.Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմից, անդրադառնում «Երկիր Նաիրի» վեպին: Հոկտեմբերի լույսի տակ, արվեստի ինքնատիպ միջոցներով Չարենցը պատկերել է բզկտված Հայաստանի անցյալը, ներկան ու գալիքը և նրա ազատագրության ուղին կապում մեծ հոկտեմբերի հետ: Այս գաղափարին հանգելուց հետո բանաստեղծը չէր կարող չպատկերել հայ ժողվրդի սոցիալական կեղեքումը, ազգամոլության կործանարար հետևանքները: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2107 511 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5090