Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում հուշագիրը «Չարենցյան մասունքներ» շարքում ներկայանում է «Արփիկ» խորագիրը, անդրադառնում 1932-ի ամռան վերջին, երբ Ե.Չարենցը Իզաբելլային տարել էր ծննդատուն: Բեսը խոսում է Չարենցի առաջին կնոջ՝ Արփենիկի մասին: Ապա՝ ներկայացնում է Չարենցի ապրումները հիվանդանոցում, երեխայի ծնունդին սպասելիս: Աղջիկ ունենալու լուրը նրան շատ է ուրախացնում, երեխային կկնքի Արփիկ անունով: Արփիկը կյանքից վաղ էր հեռացել՝ Չարենցին թողնելով մենակություն, մեկ էլ իր անունը:
Հուշագիրը ներկայացնում է մանրամասը իր այցելությունը Չարենցին, երբ նրա կինն ու առաջնեկը արդեն տանն էին: Չարենցն անսահման ուրախ է եղել, որ աղջիկը իրեն նման չի եղել, այլ՝ մոր նման գեղեցիկ: Այդ օրը նա Գարեգին Բեսին նվիրել է իր «Երկեր»-ի նոր լույս տեսած օրինակը՝ հրաշալի մակագրությունով, «Ե.Չարենց: 1932.1/8 Երեւան»:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
2107 514
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5093