«Գրական թերթ»» N4

«Գրական թերթ»» N4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Ս.Մանուկյանը «Լենինյան մոտիվները սովետահայ պոեզիայում» հոդվածում անդրադառնում է Լենինի անմահության թեմային, տարբեր բանաստեղծների ստեղծագործություններին՝ լենինյան մոտիվներով: Նշում է, որ Չարենցն իր «շռնդդալից պայծառ քնարով» հյուսեց հայկական և համաշխարհային գրական լենինապատումի փայլուն էջերի շարքը դասվող մեծարժեք ստեղծագործություններ: Նա իր յուրաքանչյուր նյարդով, հոգու բոլոր թելերով կապված էր «լենինյան դարին»: Չարենցի լենինապատումը հատկանշվում է գաղափարական հարստությամբ, գեղարվեստական արտահայտչամիջոցների զարմանալի բազմազանությամբ: Ս.Մանուկյանը մեջբերում է տողեր «Լենին» երկից և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Անդրադառնում է Ե.Չարենցի «Մահվան քայլերգ»-ին՝ որպես ռիթմիկ, խաղացկուն, ահագնաթափ չափատողերում զուգակցվող հեղափոխական հույզի երկ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1090 117 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2273