«Գրական թերթ» N4

«Գրական թերթ» N4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում տեղեկատվություն «Չարենցի ինքնատիպ արվեստը» ուր տեղեկացվում է, որ Երեւանի պետ.համալսարանում տեղի է ունեցել գիտական ընթերցումներ նվիրված Չարենցի ծննդ. 80-ամյակին: Ներքեւում հայտարարություն՝ հոբելյանական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հայաստանի գրողների տան դահլիճում տեղի կունենա սիմպոզիում «Հեղափոխական երգիչ Չարենցի առեղծական գործը եւ արդի պոեզիան» թեմայով: 2-րդ էջում «Հիշում են ռուս թարգմանիչները» վերնագրի տակ Ս.Շերվինսկին եւ Մ.Պավլովան պատմում են, թե ինչպես են թարգմանել Չարենցի բանաստեղծությունները: Ա.Զաքարյանի հոդվածն է «Մեծ բանաստեղծի գրադարանը», ուր հոդվածագիրը ներկայացնում է Չարենցի ձեռագրերի ֆոնդի մասին, որոնք գտնվում էին Չրենցի անվան գրականության թանգարանում, ասելով, որ հետագայում գրքերը գտան իրենց տեղը՝ Չարենցի տանը: 3-րդ էջին Ս.Կապուտիկյանի հոդվածն է «Չարենցի հոգեւոր հովանու տակ»: Հոդվածագիրը կարծում է, որ իր գրական կյանքի հիմքը 35-37թթ են, որը շաղախված է Չարենցով: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2143 607 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5194