«Գրական թերթ» N42

«Գրական թերթ» N42

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում «Երևանյան քնար» հաղորդագրությունն է, ուր նշվում է, որ Երևանի 2750-ամյակի տոնակատարության օրերին «Հայաստան» հրատարակչությունը լույս է ընծայել «Երևանյան քնար» ժողովածուն, ուր տեղ են գտել հայ բանաստեղծների ՝ Երևանին նվիրված ստեղծագործություններ: Ժողովածուն բացվում է Ե.Չարենցի «Երևան» երկով, որը Չարենցը գրել է 1922թ. ամռանը Երևանում: Ավ.Իսահակյանի արխիվում Չարենցի ինքնագրով պահպանվել է երկի սկիզբը: Այն հայտնաբերել է Ա.Ինճիկյանը ու հանձնել ԳԱԹ: 2-րդ էջում Ե.Չարենցի «Ակադեմիկոս Թամանյանի անմահ հիշատակին» բանաստեղծշությունն է: Չարենցը գրել է ճարտարապետ Ալ.Թամանյանի մահվան առթիվ, ով մահացել է 1936թ. փետրվարի 20-ին: Երկը թվագրած է 1936.20-21. II. գիշեր, Երևան, վերնագրած՝ «Մահվան տեսիլ»: -«Որքան նման է եղել պահն այդ՝ մարող կանթեղի...»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  142 15 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ146