«Գրական թերթ» N6

«Գրական թերթ» N6

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում «Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական նիստ Երեւանում» հանդիսավոր նիստը ներածական խոսքով բացեց հանրապետական հոբելյանական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կ.Ս.Դեմիրճյանը: Վերնամսում հանդիսավոր նիստի՝ նախագահության լուսանկարն է: 2-3-րդ էջերին Վ.Պետրոսյանի հոդվածն է.«Չարենցի վեհությունը» (խոսք բանաստեղծի եւ քաղաքացու մասին:) «Արմենպրես»-ը հաղորդում է՝ «Եղիշե Չարենցի հուշահամալիրը» եւ «Պոեզիայի երեկո Արարատում»: 4-րդ էջին «Հեղափոխության երգիչ Եղիշե Չարենցի ստեղծագործական փորձը եւ արդի պոեզիան» համամիութենական սիմպոզիումը՝ «Չարենցի դասերը», ուր իրենց զեկուցումով հանդես եկան գրողներ գրականագետներ, իսկ սիմպոզիումի արդյունքներն ամփոփեց ՍՍՀՄ գրողների միության քարտուղար Միխայել Դուդինը: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2143 609 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5196