«Գրական թերթ» N7     «Խոստովանություն»

«Գրական թերթ» N7 «Խոստովանություն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ տեղի է ունեցել համամիութենական սիմպոզիում՝ «Հեղափոխության երգիչ Եղիշե Չարենցի ստեղծագործական փորձը և արդի պոեզիան», ուր իր ելույթում Լև Օզելովը ներկայացնում է Չարենցի գրական գործունեության մասին, ասելով որ Չարենցը մտածում էր ապագայի մասին, որովհետև նրա գործողության ոլորտը ապագան էր: Դավիթ Հովհաննեսի «Բեմական հետաքրքիր մեկնաբանություն» հոդվածն է, ուր հեղինակը ներկայացնում է, որ Երևանի Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում բեմադրվել է «Դեպի արևն էին գնում Ամբոխները խելագարված» ներկայացումը: Ներքևում տեղեկատվություն՝ «Չարենցը եւ երաժշտությունը», ուր տեղեկացվում է, որ Ե.Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ Գրողների տունը կազմակերպել է երեկո՝ «Չարենցը և երաժշտությունը» թեմայով: Առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2143 610 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5197