«Գրական թերթ» N9, 1954թ.

«Գրական թերթ» N9, 1954թ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Ն.Թումանյանի «Հովհաննես Թումանյանը և իր ժամանակի երիտասարդ դրոշները» հոդվածն է, ուր հեղինակը ներկայացնում է Թումանյանի ապրած ժամանակը, նրա ակտիվ գործունեությունը ի պաշտպանություն երիտասարդ շնորհալի արվեստագետների «Նոր օր» ամսագրի համար Ե.Չարենցը բանաստեղծություններ է հանձնել Հ.Թումանյանին, ով ծանոթ էր Չարենցի , Վշտունու, Աբովի կազմած դեկլարացիային, բայց ներող աչքով այն համարել է սայթաքում: Թումանյանը Չարենցին համարել է ժամանակի ամենատաղանդավոր երիտասարդ բանաստեղծը: Ն.Թումանյանը (բանաստեղծի դուստրը), պատմում է Չարենցի՝ Թումանյանին գրած մի նամակի մասին, որը կարդալուց հետո Թումանյանն ասել է. «Չարենցի նամակից երևում է, որ տաղանդ է, որովհետև տաղանդն է, որ ծուռ ճամփից իրեն կարող է ուղիղ ճամփի վրա դնել»: Ասել է նաև՝ «Նորերից Չարենցն է, որ անպայման բանաստեղծ է, տաղանդավոր տղա է...»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1242 195 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2393