Դանթե (մի քանի դրվագ Ջոկոնդայի կյանքից)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Կոլաժի հորինվածքի հիմքում "Ջոկոնդա"-յի վերատպությունն է: Այն պատկերում է սեւ ֆոնի վրա փակցված սապատավոր քթով կիսադեմ: Գործը ունի շագանակագույն ներկված շրջանակ, իսկ ապակուն փակցված է ապակե արցունքձեւ զարդ: Կա նաեւ լրացուցիչ հին սրբապատկերի փայտյա ոսկեզօծ շրջանակ: Այն ուղղանկյուն է, ունի ալիքաձեւ ելուստներ, զարդարված է վերադիր խորանազարդով, որը կազմված է ուղղահայաց սյունակներից, իսկ վերնամասի ձեւավոր տախտակին փակցված են գավաթ, խաչ եւ մատյան: Հեղինակ՝  Ս. Փարաջանով Քաշ (գր)՝  3700 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  69