Թեմա՝
Զենք
Ենթաթեմա՝
Սառը զենք
Տեսակ/ժանր՝
Դաշույն
Բնօրինակի անվանում՝
Դաշույն պատյանով
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Դաշույնը երկսայր է, սրածայր,կետրոնական մասում ունի ակոս՝ արյան հոսքի համար: Դաստակը արծաթապատ է: Պատյանի կառուցվածքը նման է շեղբին: Ստորին մասը փայտից է՝պատված արծաթյա թիթեղով, որն սկզբնամասում ունի ելուստ-գոտի, իսկ ծայրամասում գնդաձև ելուստ: Պատյանի վերջնամասը հատիկանախշ է: Հիմնական աշխատանքը կատարված է կռման տեխնիկայով, ապա դրվագման, փորագրման, սևադապատման և հատիկանախշման միջոցով զարդանախշվել է: Զարդանախշը բուսական է:
Լայնություն (սմ)՝ դաշույնը` 5,5 պատյանը` 5,5Երկարություն (սմ)՝ դաշույնը` 55 պատյանը` 41Նյութը՝ արծաթ, սևադ, պողպատՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱխալցխաՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ XIX դարՀայտնաբերման ժամանակը՝ 11.07.87թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6865/2
Բաժնեհաշվառանիշ՝
ԹՄ-756