«Դատ-դատաստանի տեսարան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարը կատարված է արհեստական ոսկորի վրա և պատկանում է Սաֆավյան ոճին: Իսլամական ոճի ամառանոցային կառույցի շուրջ պատկերված են մի խումբ մարդիկ: Նկարը կրում է չինական ազդեցություն, որը վկայում է մարդկանց դեմքերը: Կենտրոնական հատվածում ծալապատիկ նստած են դատավորները, նրանց առջև՝ զոհին մտրակող մարդ: Ձախ կողմում՝ նժույգավար, հետին պլանում՝ ծառեր: Նկարը եզրագծվում է մանրանկարչության տարրերով եզրագոտիով: Գերակշռում են ոսկեգույնը, կապույտը, շագանակագույնը: Լաքապատ շրջանակը ուղտի ոսկորից է և կատարված Խաթամի տեխնիկայով: Գերակշռում է ոսկեգույնը, իսկ զարդանախշերում՝ աստղը: Նկարը ունի հենակ: Նկարի ստորին հատվածում, կենտրոնից մի փոքր ձախ վարպետի ստորագրությունն է՝ Օմոմի: Հեղինակ՝  Օմոմի վարպետ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սպահան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. Նյութը՝  ոսկոր, ապակի, գուաշ, թուղթ, փայտ Չափս՝  12,5 x 19,8 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16748