Դիվան հայոց պատմության: Գիրք Է: Դավիթ Կաթողիկոս: Մասն երկրորդ: 1803-4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դիւան հայոց պատմութեան: Գիրք Է: Դաւիթ Կաթողիկոս: Մասն երկրորդ: 1803-4 Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հրատարակեց Գիւտ Ա. Ք. Աղանեանց. Դիւան հայոց պատմութեան: Գիրք Է: Դաւիթ Կաթողիկոս: Մասն երկրորդ: 803-4. Մի գունաւոր ֆերմանով. Յառաջաբանով, յաւելուածներով և ծանօթութիւններով. - Թիֆլիս, 1908, տպարան օրիորդ Ն. Աղանեանցի: Շապիկը մուգ վարդագույն երանգով՝ մատնեքավոր մակերեսով, ողորկ ամուր թղթից է: Կռնակին սոսնձված է բաց վարդագույն սոսնձալաթ: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Գրքի սկզբում կա 1 թերթ ֆաքսիմիլե: Էջագրությունը կատարված է սյունակներով: Կազմերեսները թեթև խունացած են: Գիրքը վերականգնված է: Էջ՝  (Ա-ԽԶ), 562 սյնկ., 1 թ. ֆաքս. Նյութը՝  թուղթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  20,3 Երկարություն (սմ)՝  26,8 Կազմող՝  Աղանյան Գյուտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/9-9