Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Նեգատիվ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է դուռ։ Դուռը երկփեղկ է։ Այն ներկված չէ։ Ներքևի փայտյա հատվածների վրա վերադիր, երկթեք երկրաչափական պատկերներ են արված։ Վերին շրջանակը խորանաձև է, ապակեպատ։ Պատած է բուսական զարդանախշ ունեցող մետաղացանցով։ Դռան գլխամասն անշարժ է, ունի ոճավորված մետաղացանց։ Դուռն ունի մեկ բռնակ։ Դռան վերին մասում ցուցանակ է կախված՝ նշված է տան համարը։ Տան առջև՝ դռան դիմաց, աստիճաններն են։ Տունը քարաշեն է, կառուցված է դրսից ծակոտկեն քարերից։
Նյութը՝ լուսանկարչական ժապավենՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԼենինականՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1981թ.Չափս՝ 6.1*6.1Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3176/52
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-176