«Դոֆին նայիրական»

«Դոֆին նայիրական»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Բնօրինակի անվանում՝  Դոֆին նայիրական Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թանաքը գունաթափված է, որի հետեւանքով շատ տողեր դժվար ընթեռնելի են կամ չեն ընթերցվում: Վերնագրով էջի I-ին տողն է՝ «Նա պառկած էր նախկին սեղանատան միգում»: Դարձերեսի I-ին տողն է՝ «Դափնեվորված միայն - իր սեփական ձեռքով»: Երկու էջի վերին տողերն ընթեռնելի չեն: I-ին էջի վերեւի եւ ներքեւի ձախ անկյուններում՝ «11.VII.1936«Բելվեդեր»՝(վերեւում), ներքեւում՝ «VII,1936«Ծաղ.» բառամասնիկն է պահպանվել: «Բելվեդեր» վերնագրի տակ զիգզագաձեւ գծեր կան, հետ+նշանն է եւ սեւ մատիտով «4» գրած: Երկու էջին էլ կան ջնջումներ, հավելումներ, ընդգծումներ: Ա.Չարենցի «Անտիպ եվ չհավաքված երկերում» - 1983թ. էջ՝ 259: Ձեռագրի որոշ տողեր եւ բառեր բնագրային տարբերություններ բաժնում տպագրված չեն՝ «Անփութորեն դրված մի սեղանի վրա», «Պսպղում էր դեմքին ինչ-վոր մշուշ բարակ»: Հեղինակ՝  Ա.Չարենց Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3544 189 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 6107