Դրոշմոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ունի հատած կոնի ձև. աշխատանքային մակերեսին /վերին երեսին/ խորադիր տարբերակով պատկերված է ստանալիք զարդը՝ ձգված ուղղանկյուն, որի լայնակի եզրերն ալիքաձև են: Զարդահորինվածքի կենտրոնով անցնում է շեղ գիծ, որի երկու կողմերում կա մեկական կետ: Շեղագիծը պատկերը բաժանում է երկու հավասար մասերի, որոնք հիշեցնում են իրար հակադիր հպված թռչնագլուխներ: Տրամագիծ (սմ)՝  հիմք՝ 3.3, աշխատանքային մակերես՝ 2.2 Նյութը՝  լատուն Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8394/54 Բաժնեհաշվառանիշ՝  Ակ-2-626