Ե. Չարենցի եղբայր Սերոբ Սողոմոնյանի նամակը Գրիգոր...
Ե. Չարենցի եղբայր Սերոբ Սողոմոնյանի նամակը Գրիգոր Հակոբյանին
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Նամակ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Նամակին կից` ծրար: Ձեռագիրը գեղեցիկ է եւ ընթեռնելի: Նամակում Սերոբն իր ուրախությունն է արտահայտում Չարենցի հիշատակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ, հաստատում է Ե. Չարենցի ծննդյան օրը, ամիսը եւ տարեթիվը` 13.03.1897թ.: Շնորհակալ է Գր. Հակոբյանին եղբոր` Ե. Չարենցի աղջիկների մասին տեղեկություններ հաղորդելու համար եւ խնդրում է, որ աղջիկներն ուղարկեն իրենց լուսանկարները` անմոռանալի Եղիշե եղբոր ժառանգների մասին պատկերացում ունենալու համար: Նամակն սկսվում է`«Հարգելի Գրիգոր Հակոբյան» եւ ավարտվում` «Խորին հարգանքով Սերոբ Սողոմնյան» տողերով: Նամակի առաջին էջի 15-րդ, 16-րդ, երկրորդ էջի 3-րդ , 8-րդ ,9-րդ 12-րդ տողերին բաց կարմիր գույնի մատիտով ընդգծումներ կան: Նամակն ունի մեկ բառի /ճշգրիտ/ եւ մեկ տառի ջնջում:
Առաջին էջի ձախ կողմում ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՀեղինակ՝ Սերոբ ՍողոմոնյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1746
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 4501