«Էպիքական լուսաբաց» Երկերի ժողովածու: Գիրք V

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խունացած թղթե կազմին կարմիր գույնի տառեր են: Կազմը՝ վերեւում եւ ներքեւում պոկված է առաջին էջից, որի վրա նվիրատուի ստորագրությունն է. «Ա.Տոնիկյան 1930թ.»: Գիրքը բովանդակում է «Ներբողներ եւ խոհեր», «Էլեգիաներ եւ այլ բանաստեղծություններ», «Էպիքական ֆրագմենտներ», «Չափածո նովելներ», «Մանր բանաստեղծություններ» բաժինները: 7-րդ էջին հեղինակի տպագիր ընծայականն է. «Նվիրում եմ այս գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցի (Տեր-Աստվածատրյան): Վախճանված 1927թվի հունվարի 1-2-ի գիշերը Յերեւանի Առաջին հիվանդանոցում: Յե.Չ. 1929.X. Լենինգրադ»: Անվանաթերթի դարձերեսին ՉՏԹ կնիք է: Հեղինակ՝  Եղիշե Չարենց Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4419 572 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖԳ ՀՖ 6685