Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Ձեռագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ծոցատետր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գրված է մեկ տողանի տետրի էջերում: Արփենիկ Չարենցը նկարագրում է Վ. Սարոյանի հետ իր երկու հանդիպումները - մեկը` Գուրգեն Մահարու տանը, երկրորդը` Չարենցի տուն-թանգարանում: Սարոյանը Արփենիկին հրավիրել է հյուրանոցի իր համարը, ինչը Արփենիկը համարել է հազար ու մի գիշերվա նման վայելք: Նկարագրում է սենյակի գեղեցիկ կահավորանքը, Սարոյանից ստացած արտաքին եվ ներքին բարեմասնությունների տպավորությունը, կեցվածքը: Ապա` ներկայացնում է ջերմ ու անմիջական զրույցը: Արփենիկը հետաքրքրվել է, թե Սարոյանը ինչ կենցաղով է ապրում Ամերիկայում եվ ինչ նախասիրություններ ունի: Նա մանրամասն նկարագրել է իր` օրվա անելիքը եվ փափագը` Չարենցի թանգարանի նման թանգարան ունենալը: Իսկ երբ Արփենիկը ցանկություն է հայտնել տուն գնալու, այլեվս չդիմանալով զավակների կարոտին, Սարոյանը պատասխանել է. «Զավակները որքան մորը հետ քիչ տեսնվեն, այնքան շատ կսիրեն»:
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
7962
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ7962