Եգոր Տեր-Ավետիքյանը զինակիցների հետ /կրկնօրինակ/

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Եգոր Տեր-Ավետիքյանը զինակիցների հետ /19 հոգի/: Նրանցից 4-ը ուսադիրներով, հրամանատարական հագուստով /ռուսական բանակի/, մնացածը՝ զինվորական ու ֆիդայական հագուստներով, մոսիններով, արևելահայ հատվածին բնորոշ մորթեգլխարկներով: Ներքևից երկրորդ շարքում, կենտրոնում աթոռին նստածը Եգոր Տեր-Ավետիքյանն է, նրա կողիքն, աջից երկրորդը՝ Մարտիրոս Բարսեղյանն է: Առաջին շարքում երկու խմբապետներ են՝ կիսապառկած /աջից Թաթօղլին է/: Երրորդ և չորրորդ շարքերում կանգնածները տարբեր աստիճանի հրամանատարներ են: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  15 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  9.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8340 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՊ-8