«Եթերթում է Երեւանը» N43,           «Չարենցը և կերպարվեստը»

«Եթերթում է Երեւանը» N43, «Չարենցը և կերպարվեստը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում ծանուցվում է, որ Գրականության և արվեստի, երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագրությունները շարունակում են հաղորդումները՝ Չարենցի ծննդյան 80-ամյակի առթիվ: Ունկնդիրներին կներկայացվեն «Լենինի կերպարը Չարենցի ստեղծագործություններում», «Չարենցը և կերպարվեստը» հաղորդումները: Չարենցը հատուկ սեր է ունեցել նկարչության հանդեպ: Դեռեւս Կարսի ռեալական ուսումնարանում իր երգիծական ոտանավորները նա ներկայացրել է գրաֆիկական պատվերներով, երբեմն էլ մատիտով նկարել զանազան դիմանկարներ, շարքեր: Անգամ Չարենցի բնակարանը հիշեցնում էր թանգարան (ժամանակակիցների վկայությամբ), ուր կային արվեստի բազմատեսակ գործեր: Նրա համար առավել թանկ են եղել միջնադարյան մանրանկարչությունը և հին հայկական ճարտարապետությունը: Նկարչական իմացություններով Չարենցը հաճախ օգնել է գիրքը նկարազարդողներին, ինչպես Հակոբ Կոջոյանին՝ «Գիրք ճանապարհին» ձևավորելիս: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1954 450 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ4839