Ելակ (անթև բաճկոն)

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Ելակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կանացի անթև, կարճ հագուստ է: Կարված է մուգ կարմիր գույնի բրդյա նուրբ կտորից: Եզրերը հարդարված են գեղակարի շարքերով և թավշյա եռանկյունաձև , տարբեր չափի ելուստներ ունեցող մուգ մանուշակագույն թավշյա ժապավենով: Ունեցել է բամբակյա սպիտակ գույնի կտորից աստառ, որի մեծ մասը բացակայում է: Երկարություն (սմ)՝  30 Ուսի լայնություն (սմ)՝  32 Նյութը՝  բուրդ, մետաքս, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Հայտնաբերման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  05.05.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7365/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3337