Թիկնաբարձի երես

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա և մետաքսյա թելերով գործված մուգ կապույտ գույնի ուղղանկյունաձև կտոր է, նեղ եզրերը կտրված են: Լայն եզրերի երկարությամբ ձգվում է արծաթաթելով ասեղնագործված նեղ զարդագոտի: Կտորի վրա ասեղնագործված են երկու ոճավորված նշաձև հորինվածքներ, որոնք նեղ մասով կտորի կենտրոնում միանում են իրար: Նշաձև պատկերները զարդարված են կլորավուն ծաղկանախեշերով և փոքր ու մեծ երկտակ տերևանախշերով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Հայտնաբերման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Նյութը՝  բամբակ, մետաքս, արծաթաթել Լայնություն (սմ)՝  20 Երկարություն (սմ)՝  58 Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1987թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7365/12 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3337