Եկեղեցական պատմություն հանդերձ ազգային եկեղեցական պատմությամբ: Բարձրագույն դպրոցաց և վարժարանաց համար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Եկեղեցական պատմութիւն հանդերձ ազգային եկեղեցական պատմութեամբ: Բարձրագոյն դպրոցաց եւ վարժարանաց համար Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Հ. Վարդան Վ. Ըսկարեան. Եկեղեցական պատմութիւն հանդերձ ազգային եկեղեցական պատմութեամբ: Բարձրագոյն դպրոցաց եւ վարժարանաց համար. - Վիէննա, 1872, Մխիթարեան տպարան: Շապիկը բաց մոխրագույն ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալնեը: Կռնակին նույնպես տպագրված է վերնագիրը: Առաջին և երկրորդ տիտղոսաթերթերի ներքևի աջ մասերում և վերջին էջ 483-ի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերը կտրտված չեն: Կազմերեսները խունացած են, տիտղոսաթերթերը և առաջին էջերը՝ մասնատված, մի քանի էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Ըսկարյան Վ. Էջ՝  (Ա-ԺԴ), 483 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1872 Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/361