«Երեկոյան Երեւան»-52 /7417/., «Հրաժեշտի ծաղիկներ».,Էջ` 3-րդ

«Երեկոյան Երեւան»-52 /7417/., «Հրաժեշտի ծաղիկներ».,Էջ` 3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ս. Ազոյանը ներկայացնում է Չարենցի տուն-թանգարանը, պատմում է ցուցադրության նյութերի, նոր ձեռքբերումների մասին: Թանգարանի դիրեկտոր Ն. Բաղդասարյանը պատմել է իր աշխատանքային ընկերների ջերմ սիրո ու քնքշանքի մասին, որ տածում են իրենց վստահված գործի նկատմամբ, որը նաեւ տանտիրոջը փոխարինելն է: «Իսկ երբ քեզ հետ տարած ծաղիկները կթողնես պատի տակ դրված ծաղկամանում, մտածիր միայն, որ գնացել էիր նրան տեսնելու, իսկ նա նոր, հենց նոր դուրս է եկել ու կվերադառնա»,- ավարտում է իր խոսքը Ս. Ազոյանը: Առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ս. Ազոյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3035 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6316