«Երեկոյան Երևան» N261    «Տուն-թանգարանը»

«Երեկոյան Երևան» N261 «Տուն-թանգարանը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Ե.Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ն.Բաղդասարյանը ներկայացնում է Չարենցի հուշատունը, այցելուների քանակը, միջոցառումները՝ շրջիկ ցուցահանդեսների միջոցով: Նշում է չարենցյան մասունքների, ինքնագրերի ձեռքբերման դժվարությունները, ջանքերը: Հույս է հայտնում, որ կարճ ժամանակում թանգարանի ֆոնդերը կկրկնապատկվեն: Ներկայացնում է Չարենցի անձնական գրադարանը (1400 գիրք), որից 1373-ը բերվել է ԳԱԹ-ից: Թանգարանի առաջին ձեռագիր ցուցանմուշը արձակագիր Րիչի Դոստյանի նվերն է՝ 1933թ. իրեն ձեռնված 2 բանաստեղծություն և մի քանի նամակ: 1964-ին կառավարության որոշումով Չարենցի ապրած տանը հիմնադրվում է թանգարան: Նախապատրաստական և հավաքչական աշխատանքները սկսվում են 1966-ից: Սկսվում են համառ որոնումներ: Վերականգնվում է բանաստեղծի աշխատասենյակը՝ իր սիրած իրերով: Տնօրենը ներկայացնում է ցուցասրահները: Արժանի տեղ է հատկացված Չարենցի հասարակական գործունեությանը: Ընդարձակ տարածություն է նվիրված ռուս գրակաանությանը բանաստեղծի առնչություններին: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2105 490 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5069