Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Դիմանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է երիտասարդ կին մինչև ծնկները կանգնած դիրքով, ազգային տարազով, երկու ձեռքով բռնել է համրիչ: Հագել է թավշյա երկար մուգ գույնի շրջազգեստ, որի վրայից մինչև գոտկատեղը հասնող թավշյա բաճկոնակ: Ունի զարդեր՝ մատանիներ, օղեր, ապարանջաններ, կախել է դրամներով վզնոց: Գլխին դրել է թանթանա, որից կախված է սպիտակ, մետաքսյա շղարշ, ձախ կողմում կա պատվանդանի վրա դրված գեղեցիկ զարդերով ծաղկաման:
Հեղինակ՝ լուսանկարիչ՝ ԼալայանցՆյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 12.3Երկարություն (սմ)՝ 18.6Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԱլեքսանդրապոլՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1880-1890թթ.Նվիրատու՝ Մնացական ՇեգիթյանիցՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2455/3
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-134