Երիտասարդի դիմանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կանաչ, կապույտ, դեղնաշագանակագույն քսվածքների ֆոնին՝ պատանու դիմանկար, պատկերված մինչև կուրծքը՝ 3/4 – ով թեքված դեպի ձախ: Գլուխը թեթևակի հակված դեպի առաջ, հայացքը՝ խոնարհած: Դեմքը բաց դեղնավուն, աղեղնաձև, իրար միացած հոնքերով, նշաձև կապտականաչ աչքերով, կանոնավոր, երկարավուն քթով, ալ շուրթերով, աջ այտին՝ սև խալ: Երևացող աջ ականջը՝ կարմրավուն: Ճակատի, ականջի վերին հատվածը ծածկող, ալիքաձև եզրերով կանաչի երանգներով գիշերագլխարկով, կապույտ գծերով մուգ կարմիր բլուզով: Շրջերեսին,/Տես ԵՔԹ 40-17/2 նկարը/ ողջ մակերեսին մատիտով արված մարդկային ֆիգուրների, երկրաչափական, բուսական զարդերի ուրվագծեր: Անստորագիր: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899 - 1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  32 x 25,5 Նվիրատու՝  Մանիկ Մկրտչյան-Քոչար Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 40 Բաժնեհաշվառանիշ՝  Գ.Ֆ. - 17