«Երկիր ավետյաց»-1  /13/., «Երկու նամակ-ժամանակների երկու փաստաթուղթ»էջ`12,15

«Երկիր ավետյաց»-1 /13/., «Երկու նամակ-ժամանակների երկու փաստաթուղթ»էջ`12,15

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նամակի հեղինակ` գրող եւ լրագրող Գրիգոր Մարգարյանը Ե. Չարենցի մահվան ճակատագրի հետ կապված տողեր է ուղղել Պակ-ի նախկին նախարար Բադամյանցին եւ ստացել պատասխան: Նամակում լրագրողը նշում է, որ Չարենցը մահացել է սարսափելի կտտանքներից, ջարդել են նրա երկու սրունքոսկորները եւ դահիճներին հայտնի է այն փոսը, ուր նետել են նրա դին: Չարենցի դիահերձման «արձանագրությունը» սարքված է նրան սպանողների, ՀԽՍՀ ՆԳԺԿ քննչական բաժնի պետի եւ նրա քննիչների ձեռքով` իրենց արդարացման համար նշել, որ Չարենցը հավատում էր` կգա ժամանակը, երբ ժողովուրդը պիտի հետաքրքրվի իր չարանենգ, հրեշավոր սպանության իսկական պատճառով եւ բանտի պատերին գրել. «Ով պատմության նժարներ, արդարադատ, անկաշառ, Ձեզ է դիմում Չարենցի վախճանն ահեղ, անարդար» Պատասխան նամակում Վ. Բադամյանցը նշել է, որ ինքը միայն փաստերն է հավաստել եւ հնարավորություն է թողել ընթերցողներին սեփական մեկնաբանություններ անելու: Զուտ մարդկային առումով համամիտ է Գր. Մարգարյանի հետ: Հեղինակ՝  Վալերի Բադամյանց Էջ՝  16 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1991, հունվար Չափս՝  42 x 30 սմ Տպարան՝  Երևան 10, Ալավերդյան փ.,37 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6885