Երկու քույր

Երկու քույր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Երկու քոյր Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ղազարոս Աղայեան. Երկու քոյր. Երրորդ տպագրութիւն 1872-1892-1916. - Թիֆլիս, 1916, տպարան «Կուլտուրա», Միքայէլեան փող. 102: Կազմը կոշտ է, ստվարաթղթե: Կազմերեսները պատված են բաց կանաչավուն երանգով թղթով: Կռնակը նեղ է՝ մոխրագույն - կանաչավուն մաշկալաթից: Առաջին կազմերեսի վերևի ու ներքևի մասերում պատկերված են սև բուսանախշեր, կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, ներքևի ձախ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և թերթերը խունացած են: Հեղինակ՝  Աղայան Ղազարոս Էջ՝  98 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Լայնություն (սմ)՝  15,4 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/250-1