Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում Չարենցի մանկության ընկեր, ռեալական ուսումնարանի սան, հետագայում բժշկական ծառայության պահեստի գնդապետ, քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Արտաշես Ալեքսանդրյանի ներկայացրած՝ Չարենցի լուսանկարի պատմությունն է: Գրում է, որ դպրոցում եղել է ավանդույթ ուսումնական տարվա վերջին դասարանով լուսանկարվելը: Ապա՝ ալբոմներում փակցվում էին դրանք ու գրում հիշատակագրեր: Չարենցը իր նկարը փակցրել է ընկերների ալբոմներում և գրել երգիծական փոքրիկ հիշատակ- բանաստեղծություններ: 1920թ. երբ թուրքերը թալանել են Կարսը, Ալեքսանդրյանների տնից դուրս են թափել շատ իրեր, նաև ալբոմը: Հիվանդանոցի բուժքույրը անցնելիս վերցրել է Չարենցի ու Արտաշեսի լուսանկարը և 1921-ին հանձնել Արտաշեսի մորը: 1937-ին մայրը ոչնչացնում է Չարենցի լուսանկարը: Արտաշեսի նախօրոք բազմացրած այդ լուսանկարներից մեկը ներկայացվում է հանրությանը:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1443 284
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 4156