«Երևանի համալսարան»- 20, «Չարենցի անտիպ լուսանկարը»

«Երևանի համալսարան»- 20, «Չարենցի անտիպ լուսանկարը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում Չարենցի մանկության ընկեր, ռեալական ուսումնարանի սան, հետագայում բժշկական ծառայության պահեստի գնդապետ, քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Արտաշես Ալեքսանդրյանի ներկայացրած՝ Չարենցի լուսանկարի պատմությունն է: Գրում է, որ դպրոցում եղել է ավանդույթ ուսումնական տարվա վերջին դասարանով լուսանկարվելը: Ապա՝ ալբոմներում փակցվում էին դրանք ու գրում հիշատակագրեր: Չարենցը իր նկարը փակցրել է ընկերների ալբոմներում և գրել երգիծական փոքրիկ հիշատակ- բանաստեղծություններ: 1920թ. երբ թուրքերը թալանել են Կարսը, Ալեքսանդրյանների տնից դուրս են թափել շատ իրեր, նաև ալբոմը: Հիվանդանոցի բուժքույրը անցնելիս վերցրել է Չարենցի ու Արտաշեսի լուսանկարը և 1921-ին հանձնել Արտաշեսի մորը: 1937-ին մայրը ոչնչացնում է Չարենցի լուսանկարը: Արտաշեսի նախօրոք բազմացրած այդ լուսանկարներից մեկը ներկայացվում է հանրությանը: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1443 284 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4156