«Երևանի հին շուկան»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է քաղաքի նախկին կենտրոնը՝ Ղանթար կոչվող մարդաշատ շուկան, որտեղ ամենից ուժեղ է բաբախել քաղաքի զարկերակը: Առաջին պլանով անցնում է քարավանը, եզներով լծված շարժվում է մի սայլ, ծանր բեռի տակ կռացած քարշ է գալիս մի բեռնակիր, որի կողքից սլանում է կառքը, ծուլորեն քայլում են նաև չորս բեռնված էշեր: Երկրորդ պլանում պատկերված է նախկին փակ շուկայի կամարակապ ճակատը: Հեռվում Կոնդի տների ֆոնի վրա երևում է Գեոյ մզկիթը: Աջից ներքևում հայատառ գրություն՝ «Ս.Առաքելյան»: Հեղինակ՝  Առաքելյան Սեդրակ Առաքելի /1884-1942/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ. դար Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  140 x 210 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 760