«Զառաբի խանի տունը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված խանի տունը աղյուսաշեն է, ճակատային որոշ մասերում աղյուսներն այնպես են դասավորված, որ ստեղծել են զարդաձևեր: Տունը կառուցված է պարսկական ոճով, հատկապես դա են հիշեցնում պատուհանների և դռների վերևում գտնվող, կենտրոնում սրացող ավարտ ունեցող կամարները: Պատշգամբները կառուցված են փայտից, հենված են փայտե սյուների վրա: Աջից ներքևում՝ հեղինակի ստորագրություն, ՙՙ11. ապրիլ. 1979 թ., Զառաբի խանի տունը՚՚: Հեղինակ՝  Հակոբյան Լևոն Ցոլակի նկարիչ-ճարտարապետ /1922- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979 թ. Նյութը՝  թուղթ, ջրաներկ Չափս՝  45 x 31 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11861-8