Զարդ դեկորատիվ-արևի խորհրդանիշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զարդ դեկորատիվ- դարչնագույն շրջանաձև կտորի կենտրոնում սև, մանուշակագույն թելերով ու ոսկեգույն մետաղաթելով արված մարդու դեմք է: Շուրջը կարված է շագանակագույն, դարչնագույն ու ոսկեգույն շերտերով երիզ: Աստառը բուսանախշերով դաջազարդ կտորից է: Վերին երիզն ունի թելից կախիկ: Կախել են հյուրասենյակում: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ, այժմ ամերիկաբնակ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  Բամբակ, մետաղաթել Տրամագիծ (սմ)՝  25 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17609-23