Զարդ դեկորատիվ-արևի խորհրդանիշ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Կտորեղեն Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զարդ դեկորատիվ- դարչնագույն շրջանաձև կտորի կենտրոնում սև, մանուշակագույն, բաց կանաչ, երկնագույն թելերով ասեղնագործված է մարդու դեմք հիշեցնող պատկեր, շուրջը՝ արևի ճառագայթների նմանությամբ շրջանակ: Մակերեսը զարդարված է ոսկեգույն փուլերով: Վերին մասում՝ գործած կախիչ: Կախել են հյուրասենյակում: Իրը հավաքածուի կազմում նվիրել է իրանահայ, այժմ ամերիկաբնակ ճարտարապետ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  Բամբակ Տրամագիծ (սմ)՝  19,5 սմ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17609-22