Զարդատախտակ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Անորոշ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Զարդատախտակը բարակ, տերևաձև թիթեղ է, կողմային մասերում իրար զուգահեռ զոդված են մեծ և փոքր կախիկներ: Ստորին կախիկներից ամրացված են 1 սմ տրամագծով երեք հատ հարթ մակերեսով փոքրիկ կախիկներ: Թիթեղի արտաքին մակերեսը զարդանախշված է բուսական զարդանախշերով, կենդանիների ոճավորված դեմքերով և ոճավորված արաբատառ գրություններով: Զարդատախտակը նվիրել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, այժմ ամերիկաբնակ Ռոստոմ Ոսկանյանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Պարսկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  արծաթ Չափս՝  8 x 6,3 սմ Քաշ (գր)՝  20,7 գ Նվիրատու՝  Ռոստոմ Ոսկանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17606-71